Սույն Անձնական տվյալների գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ Գաղտնիության քաղաքականություն) վերաբերում է այն ինֆորմացիային, որը flow-arm.com կայքը Այցելուի մասին կարող է ստանալ կայքից օգտվելու ժամանակ։
ՏԵՐՄԻՆՆԵՐ
Սույն Գաղտինության քաղաքականության մեջ օգտագործվում են հետևյալ տերմինները՝
Կայքի ադմինիստրացիա՝ կայքը ղեկավարող իրավասու աշխատակիցներ, ովքեր կազմակերպում և (կամ) իրականացնում են անձնական տվյալների մշակումը, ինչպես նաև որոշում են անձնական տվյալների մշակման նպատակները, մշակման ենթակա անձնական տվյալների կազմը, անձնական տվյալների հետ կատարվող գործողությունները։
Անձնական տվյալներ՝ ցանկցած տեղեկություն, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում են Այցելուին, այսինքն՝ ֆիզիկական անձին (անձնական տվյալների սուբյեկտին)․
Անձնական տվյալների մշակում՝ ցանկացած գործողություն կամ գործողությունների ամբողջություն, որոնք կատարվում են անձնական տվյալների հետ ավտոմատացված միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց կիրառման, այդ թվում՝ անձնական տվյալների հավաքագրում, գրանցում, համակարգում, կուտակում, պահպանություն, ճշգրտում (թարմացում, փոփոխություն/ուղղում), արդյունահանում, օգտագործում, փոխանցում (տարածում, տրամադրում, մուտք), ապաանձնավորում, արգելափակում, ջնջում կամ ոչնչացում։
Օպերատոր՝ պետական մարմին, քաղաքային մարմին, իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որոնք ինքնուրույն կամ այլ անձանց հետ միասին կազմակերպում և (կամ) իրականացնում են անձնական տվյալների մշակում, ինչպես նաև որոշում են անձնական տվյալների մշակման նպատակները, մշակման ենթակա անձնական տվյալների կազմը, անձնական տվյալների հետ կատարվող գործողությունները։
Անձնական տվյալների գաղտնիություն՝ օպերատորների և անձնական տվյալներին մուտք ունեցող այլ անձանց համար պարտադիր պայման է թույլ չտալ անձնական տվյալների տարածումն առանց սուբյեկտի համաձայնության կամ այլ օրինական հիմքի։
Կայքի այցելու (այսուհետ՝ Այցելու)՝ անձ, ով ունի մուտք flow-arm.com կայքին ինտերնետ ցանցի միջոցով և օգտագործում է flow-arm.com կայքը։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Օգտվելով flow-arm.com կայքից Դուք համաձայնում եք սույն Գաղտնիության քաղաքականության և Այցելուի անձնական տվյալների մշակման պայմանների հետ։
Գաղտնիության քաղաքականության պայմաններին չհամաձայնելու դեպքում, Այցելուն պետք է դադարի օգտվել կայքից։
Սույն Գաղտնիության քաղաքականությունը կիրառվում է միայն flow-arm.com կայքի նկատմամբ։ Կայքը չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կայքերի համար, ուր Այցելուն կարող է անցնել կայքում հասանելի հղումներով։
Կայքի ադմինիստրացիան չի ստուգում Այցելուի կողմից տրամադրված անձնական տվյալների հավաստիությունը։
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Սույն Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է կայքի Ադմինիստրացիայի՝ անձնական տվյալների չբացահայտման և գաղտնիության պահպանման ռեժիմի ապահովման պարտավորությունները, որոնք Այցելուն տրամադրում է կայքի Ադմինիստրացիային flow-arm.com կայքում խոհրդատվության հայտ լրացնելիս։
Սույն Գաղտնիության քաղաքականության շրջանակներում մշակման թույլատրված անձնական տվյալները Այցելուի կողմից տրամադրվում են հարցումների ձևերը լրացնելու ճանապարհով, կամ կայքում՝ հետադարձ զանգի ձևի և ներառում է հետևյալ ինֆորմացիան․
· Այցելուի անուն, ազգանուն, հայրանուն,
· Այցելուի հեռախոսահամար
· Այցելուի էլեկտրոնային հասցե։
ԱՅՑԵԼՈՒԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Այցելուի Անձնական տվյալները կայքի Ադմինիստրացիան կարող է օգտագործել հետևյալ նպատակներով․
· Այցելուի հետ հետադարձ կապ հաստատելու համար, ներառյալ flow-arm.com կայքից օգտվելու, ծառայությունների մատուցման վերաբերյալ ծանուցումների, հարցումների ուղարկում, Այցելուի հարցումների ու հայտերի մշակում։
· Այցելուի կողմից տրամադրված անձնական տվյալների հավաստիությունն ու ամբողջականությունը ճշտելու։
· Այցելուին՝ իր համաձայնությամբ հատուկ առաջարկների, գների մասին տեղեկությունների, մամլո հաղորդագրությունների և այլ տեղեկությունների տրամադրման։
· Այցելուի համաձայնությամբ՝ գովազդային գործունեության իրականացման։
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Այցելուի անձնական տվյալների մշակումն իրականացվում է առանց ժամկետային սահմանափակման, ցանկացած օրինական միջոցով, այդ թվում և անձնական տվյալների տեղեկատվական համակարգերում՝ ավտոմատացված միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց կիրառման։
Այցելուն համաձայնում է, որ կայքի Ադմինիստրացիան իրավունք ունի փոխանցել անձնական տվյալները երրորդ անձանց, բացառապես Այցելուի՝ flow-arm.com կայքում ձևակերպած հայտը կատարելու նպատակով։
Այցելուի անձնական տվյալները կարող են փոխանցվել պետական իշխանության իրավասու մարմիններին միայն օրենսդրությամբ սահմանված հիմքերով ու կարգով։
Կայքի Ադմինիստրացիան ձեռնարկում է անհրաժեշտ կազմակերպչական և տեխնիկական միջոցներ Այցելուի Անձնական տվյալները չարտոնված կամ պատահական մուտքից, ոչնչացումից, փոփոխումից, արգելափակումից, պատճենումից, տարածումից, և երրորդ անձանց չարտոնված այլ գործողություններից պաշտպանելու համար։
ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կայքի Ադմինիստրացիան պարտավոր է՝
Օգտագործել ստացված տվյալները միայն սույն Անվտանգության քաղաքականության մեջ նշված նպատակներով։
Ապահովել գաղտնի տվյաների գաղտնի պահպանումը, առանց Այցելուի նախնական գրավոր համաձայնության չբացահայտել, ինչպես նաև չիրականացնել Այցելուի կողմից տրմադրված անձնական տվյալների վաճառք, փոխանակում, հրապարակում, կամ այլ հնարավոր միջոցներով բացահայտում, բազառությամբ օրենսդրությամբ կարգավորվորղ դեպքերի։
Ձեռնարկել նախազգուշական միջոցներ՝ Այցելուի անձնական տվյալների գաղտնիությունը պաշտպանելու համար՝ համաձայն գործարար շրջանակներում նմանատիպ տվյալների պաշտպանության համար կիրառվող կարգի։
Իրականացնել համապատասխան Այցելուին վերաբերող անձնական տվյալների արգելափակում, Այցելուի կամ նրա օրինական ներկայացուցիչի, կամ անձնական տվյալների սուբյեկտների իրավունքների պաշտպանության լիազորված օրգանի դիմելու կամ հարցման պահից ստուգման ժամանակահատվածում, ոչ հավաստի անձնական տվյալներ կամ ոչ օրինաչափ գործողություններ հայտնաբերելու դեպքում։
ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Կայքի Ադմինիստրացիան իրավունք ունի սույն Գաղտնիության քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնել առանց Այցելուի համաձայնության։
Նոր Գաղտնիության քաղաքականությունն ուժի մեջ է մտնում այն կայքում տեղադրելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ Գաղտնիության քաղաքականության նոր խմբագրությամբ։
Գործող Գաղտնիության քաղաքականությունը տեղադրված է էջում, հետևյալ հասցեով flow-arm.com/arm/privacy-policy ։